Վագիֆ Խաչատրյանը դատի ժամանակ ՀՅԴ-ի անո՞ւնն է տվել

Վագիֆ Խաչատրյանը դատի ժամանակ ՀՅԴ-ի անո՞ւնն է տվել

Գրել ենք, որ Բաքվում շարունակվում է ապօրինի կալանավորված Վագիֆ Խաչատրյանի դատական հերթական նիստը։ Նրան մեղադրում են 1991 թվականին Մաշալի գյուղում, իբր, ադրբեջանցիների դեմ հանցագործություններ կատարելու մեջ։

Այսօրվա նիստում ցուցմունքներ են տալիս այսպես կոչված տուժողները, որոնք հայտարարել են, թե ճանաչում են Վագիֆ Խաչատուրյանին, և որ նա Մեշալիում հանցագործություն կատարած անձանցից մեկն է։

Ի պատասխան նրանց ցուցմունքների՝ Վագիֆ Խաչատուրյանն, իբր, հայտարարել է, որ Մեշալիի դեպքերի հեղինակները Հայաստանից և արտերկրից ժամանած անձինք են եղել։ 

Արցախցին, իբր, նշել է, որ նրանք Դաշնակցություն կուսակցության անդամներ են եղել, հաղորդում է ԱՊԱ-ն։
Աղբուրը պնդմամբ, Խաչատուրյանը հայտարարել է, որ ինքը չի մասնակցել այդ գործողություններին, իսկ Մեշալի գյուղի վրա գրոհելու ծրագիրը մշակվել է գործողությունից մեկ օր առաջ՝ Ստեփանակերտում։

«Գործողության մասնակիցներին ճանաչում եմ միայն մեր գյուղից։ Ես մյուսներին չեմ ճանաչում»,-ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է 68-ամյա արցախցին: