«Միլանը» 500 հազար եվրոյով ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահին

«Միլանը» 500 հազար եվրոյով ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահին

«Լիոնի» ռումինացի դարպասապահ Չիպրիան Տետերուշանուն իր կարիերան կշարունակի «Միլանում»։ Ըստ Transfermarkt-ի տվյալների, տեղափոխման գործարքն արժեցել է կես միլիոն եվրո։

Տետերուշանուն «Լիոն» տեղափոխվել էր անցյալ տարի։ Մինչ այդ նա հանդես է եկել ֆրանսիական «Նանտում», իտալակական «Ֆյորենտինոյում» եւ ռումինական «Ստյաուայում» ու «Գլորիայում»։ 34 տարեկան դարպասապահի ակտիվում կա 68 հանդիպում՝ Ռումինիայի հավաքականի կազմում։