Երևանը պետք է գրավիչ պայմաններ ապահովի․ ի՞նչ է ակնկալում Բաքուն

Երևանը պետք է գրավիչ պայմաններ ապահովի․ ի՞նչ է ակնկալում Բաքուն

Երևանը պետք է գրավիչ պայմաններ ապահովի հանրապետության տարածքով ապրանքների փոխադրման համար, եթե Հայաստանը ցանկանում է դառնալ տարանցիկ երկիր տարածաշրջանում։
Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, հայկական կողմի շահերից է բխում փոխել իր դիրքորոշումը տարածաշրջանում (որպես տարանցիկ երկիր), իսկ դա կախված է հենց Հայաստանից։

«Եթե Հայաստանն իրեն տեսնում է որպես տարանցիկ երկիր տարածաշրջանում, ապա նա պետք է գրավիչ պայմաններ ապահովի ապրանքների փոխադրման համար, ինչպես նաև անվտանգության մեխանիզմներ»,- ասել է Հաջիևը TRT World-ին տված հարցազրույցում։

Նրա պնդմամբ,պաշտոնական Երևանն ավելի վաղ պարտավորվել է իր տարածքով ցամաքային ճանապարհ բացել դեպի Նախիջևան (համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության)։

Միևնույն ժամանակ Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը «չի կարող անվերջ սպասել հայկական կողմի պատասխանին» և սկսել է այլընտրանքային ճանապարհ կառուցել դեպի Նախիջևան՝ Իրանի տարածքով։