Այս թեյը դանդաղեցնում է քաղցկեղի զարգացումը օրգանիզմում

Այս թեյը դանդաղեցնում է քաղցկեղի զարգացումը օրգանիզմում

Ամերիկացի մասնագետները մի շարք լաբորատոր ուսումնասիրություններ են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ չինական ուլուն տեսակի կամ փիրուզե թեյը պաշտպանում է օրգանիզմը մի շարք ծանր հիվանդություններից եւ նույնիսկ դանդաղեցնում քաղցկեղի բջիջների զարգացումը օրգանիզմում։

Այս մասին գրում է Anticancer Research ամսագիրը։ Ուսումնասիրությունները կատարվել են Սենթ Լուիսի համալսարանում։ Հետազոտությունները պարզել են, որ այս տեսակի թեյի օգտագործումը նվազեցնում է ընդհանուր բորբոքվածությունը օրգանիզմի եւ դանդաղեցնում քաղցկեղի զարգացմանը մարդու օրգանիզմում։

Փորձերին մասնակցել են կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կամավորներ։ Նախակլինիկական այս փորձարկումների արդյունքում պարզվել է, որ այս թեյի օգտագործումը նվազեցնում է օրգանիզմի ինտոքսիկացիան եւ ագրեսիվ բուժամիջոցների կիրառման դեպքում նպաստում օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը։

Ուշագրավ է այն, որ Չինաստանի այն շրջաններում, որտեղ փիրուզե թեյը հանդիսանում է օրվա սննդակարգի անբաժանելի մաս, քաղցկեղով հիվացությունը 40 տոկոսով ավելի քիչ է, քան մյուս շրջաններում։