Մահացել է ընկերների կողմից հրկիզված դպրոցականը

Մահացել է ընկերների կողմից հրկիզված դպրոցականը

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է այն դպրոցականը, ում կատակ անելու նպատակով հրկիզել էին հասակակիցները՝ Մոսկվայի հյուսիսարեւմտյան հատվածում, իրենց իսկ տան մուտքի մոտ։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Դպրոցականը 15 տարեկան էր։ Նշենք, որ բժիշկները վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր, քանի որ այրված էր մարմնի 98 տոկոսը։

Հասակակցին ողջ ողջ հրկիզելու մեջ կասկածվող դեռահասը կալանավորված է։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, սակայն շարունակվում է քննվել։ Նշենք, որ այրվող դեռահասին հանգցրել է պատահական անցորդը, նրանց ձյան մեջ թավալելով։