Ոստիկանությունը փնտրում է վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձին (լուսանկար)

Ոստիկանությունը փնտրում է վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանին կողոպտած անձին (լուսանկար)

Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքում լուսանկար է տեղադրել և գրառում կատարել․

Լուսանկարում պատկերված տղամարդու ինքնության վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02

Դեկտեմբերի 30-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող գետնանցումներից մեկում կողոպտել են ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին։ 
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ։ 
Լուսանկարում պատկերված տղամարդու ինքնության վերաբերյալ տեղեկատվություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02: 
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Միջոցառումները շարունակվում են։