Զորքերի դուրսբերման գործընթաց է սկսվել

Զորքերի դուրսբերման գործընթաց է սկսվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Սիրիայից ամերիկյան զորակազմի հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը` վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը ավարտած է համարել ԻՊ խմբավորմանը ջախջախելու առաքելությունը Սիրիայում, ինչը նշանակում է, որ արդեն պատճառ չկա, որպեսզի ամերիկյան զորքերը մնան այնտեղ։ The Wall Street Journal-ն էլ պարզաբանել է, որ Պենտագոնում պատրաստվում է Սիրիայի հյուսիս-արեւելյան հատվածից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերմանը։ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հաստատել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման լուրի իսկությունը։

«Մենք սկսել ենք զորքերի տունդարձի գործընացը Սիրիայից, որը նշանակում է նաեւ նոր փուլի սկիզբը այս կամպանիայում»,- ասել է Սպիտակ տան խոսնակը։ Reuters-ի գնահատմամբ, Սիրիայից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերումը կտեւի 60-100 օր։ ԱՄՆ Պետդեպի աշխատակիցները Սիրիայից կտարհանվեն 24 ժամվա ընթացքում։