Մեքենաների շարասյունը ձգվում է 7-ից 8 կմ․ ահազանգում են, որ վարչապետի հանձնարարականը չի կատարվում | Տեսանյութ

Մեքենաների շարասյունը ձգվում է 7-ից 8 կմ․ ահազանգում են, որ վարչապետի հանձնարարականը չի կատարվում | Տեսանյութ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որի հեղինակը նշում է, որ Գյումրիում մաքսազերծման համար հերթ կանգնած մեքենաների շարասյունը ձգվում է մոտ 7-8 կիլոմետր։

Միաժամանակ Գյումրիում չեն դադարում  խոսակցությունները, որ մեքենայի հերթերը վաճառվում են․ հերթ պահող մի քանի քաղաքացիներ իրենց հերթերը բավական բարձր գումարով վաճառում են ավելի հեռվում կանգնած մեքենաների վարորդներին,  ովքեր ցանկություն չունեն Գյումրիում գիշերելու եւ ուզում են մինչեւ երեկո գործարքն ավարտել: