50 մարդ, որոնք «ձևավորել են տասնամյակի պատկերը». Financial Times-ի վարկածը

50 մարդ, որոնք «ձևավորել են տասնամյակի պատկերը». Financial Times-ի վարկածը

Բրիտանական Financial Times գործարար թերթը կազմել է 50 անունից բաղկացած ցուցակ, որոնք «ձևավորել են տասնամյակի պատկերը»: Ընդհանուր առմամբ ցուցակում կա 19 քաղաքական գործիչ, 22 գործարար և ևս 9 մշակույթի, գիտության, շոու բիզնեսի և սպորտի մարդ: 

Քաղաքականություն

Ըստ պարբերականի՝ 19 մարդկանց շարքում, որոնք ազդել են աշխարհում իրադարձությունների ընթացքի վրա, հայտնվել են ԱՄՆ ներկա և նախկին նախագահներ Դոնալդ Թրամփը և Բարաք Օբաման, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: 

Ցանկում նաև ներառվել են Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ-Սաուդը: 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պրահայում, որտեղ քննարկվում էր Իրանի վրայից պատժամիջոցները հանելու հնարավորությունը. Ապրիլի 5 апреля 2019թ. REUTERS/Leonhard Foeger

Բիզնես 

Ցանկում հայտնված 22 գործարարների շարքում են Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, Apple-ի ղեկավար Թիմ Կուկը,  Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Netflix-ի ղեկավար Ռիդ Հասթինգսը, Uber-ի համահիմնադիր Թրևիս Կալանիկը, չինական Alibaba ընկերության հիմնադիր Ջեք Ման:

•Ինչու է ռուսական սպորտը 4 տարի դուրս մնացել միջազգային մրցաշարերից. 5 վառ պատություններ զանգվածային դոպինգի մասին

•Ինչով է նշանավորվել աշխարհում 2018թ-ը 

• Ինչպես է Պուտինը ժամանել Ավստրիայի արտգործնախարարի հետ հանդիպման կազակների խորի հետ

 

Քաղաքական գործիչ չեն, ոչ էլ գործարար, բայց փոխել են աշխարհը 

FT-ի ցուցակի այս հատվածում հայտնվել են ամերիկացի կենսաբան Ջենիֆեր Դուդնան, որը մշակել է գեների խմբագրման տեխնոլոգիան, դերասանուհի Ռոուզ Մաքգոունը, որը սկսել էր #MeToo արշավը՝ կանանց բռնության դեմ պայքարը դարձնելով մարդկության կարևորագույն թեմա: 


Դերասանուհի Ռոուզ Մաքգոունը սկսել է #MeToo շարժումը և կանանց դեմ բռնության պայքարը դարձրել մարդկության կարևորագույն թեմա

Երկու հայտնի ֆուտբոլիստներ՝ Լիոնել Մեսին և Քրիստիանո Ռոնալդուն նույնպես հայտնվել են ցանկում, քանի որ, ըստ FT-ի, «նրանց ապշեցուցիչ խաղը ֆուտբոլում խթանել է համաշխարհային տնտեսության զարգացմանը»: 

Բացի այդ, վերջին տասնամյակում, ըստ FT-ի, պատմության ընթացքը փոխած մարդկանց շարքում են FBI նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը, որը կարողացել է աղջիկների կրթության թեման դուրս բերել մարդկության օրակարգ, Հոնկոնգում զանգվածային ցույցերի առաջնորդ Ջոշուա Վոնգը: 

Ցուցակում է նաև հայտնվել դեռ վերջերս հազիվ թե որևէ մեկին հայտնի՝ Մոկսվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովը: 

Նա 2016թ-ին արտագաղթել էր ԱՄՆ, հետո դարձել WADA-ի (Համաշխարհային հակադոպինգային գործակալություն) իրազեկողը: Ռուսաստանում նա հեռակա կալանավորվել է, նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել: 

Ու նաև ցուցակում հայտնվել է Թունիսի բնակիչ, մրգավաճառ Մոհամեդ Բուազիզին, որը 2011թ. ինքնասպանություն գործեց, ինչն էլ հանգեցրեց, ինչպես ընդունված է համարել, «արաբական գարնանը»: 

Նյութի աղբյուր՝ https://jam-news.net/