Ռոնալդուն՝ իր «Բարսելոնայում» հանդես գալուց հրաժարվելու մասին

Ռոնալդուն՝ իր «Բարսելոնայում» հանդես գալուց հրաժարվելու մասին

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել հանդես գալ իսպանական «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է barcablaugranes.com կայքը։ Ռոնալդուն ասել է, որ պարզապես իրեն դուր չի գալիս Բարսելոնա քաղաքը։ «Այդ քաղաքն ինձ համար չէ։ Ես այնտեղ եղել եմ մեկ կամ երկու անգամ, ու ինձ մոտ տպավորություն է առաջացել, որ Քրիշտիանուն այդ քաղաքի բնակիչներին առանձնապես դուր չի գալիս։ Դա նորմալ է, քանի որ «Բարսելոնան» ու «Ռեալը» մշտապես են եղել մրցակիցներ։ Դա խնդիր չէ»,- անկեղծացել է Ռոնալդոն։ Հիշեցնենք, որ նա արքայական ակումբում հանդես է եկել 2009-16 թթ։ Նա թիմի կազմում հանդես է եկել 438 հանդիպումներում, խփելով 450 գոլ։