Ցանկանում է Պուտինից առաջ հանդիպել

Ցանկանում է Պուտինից առաջ հանդիպել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել, մինչ վերջինս կհանդիպի եւ կբանակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է վրացական հանրային հեռուստատեսությունը։

Ըստ հաղորդման, վրացական կողմն արդեն համապատասխան նամակն ուղարկել է Միացյալ Նահանգներին։ «Մենք պետք է ծանոթացնենք Թրամփին մեզ համար ցավոտ հարցերի առնչությամբ ունեցած մեր տեսլականի հետ, որպեսզի նա լավ իմանա, թե ինչն է մեզ համար ամենից զգաստացնողն այդ դիսկուրսում լինելու»,- ասել է Վրաստանի նախագահը՝ հավելելով նաեւ, թե դեռ չի կարող ասել, կգտնի՞ արդյոք ժամանակ հանդիպման համար ԱՄՆ նախագահը, թե՝ ոչ։