ԵԱՏՄ-ում չեն սիրում ու գնահատում «հեղափոխություն» բառը․ Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ում չեն սիրում ու գնահատում «հեղափոխություն» բառը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը, ինչպես հայտնի է, այս տարեսկզբին ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը։ Ի՞նչ է փոխվելու ԵԱՏՄ-ում, ի՞նչ նպատակներ ունի Երեւանն իրականացնելիք՝ որպես նախագահող։ Այս եւ այլ հարցերի հետ կապված ռուսական «ՌԲԿ»-ն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի վարչապետը նշել է, որ ե՛ւ նախագահությունից առաջ, ե՛ւ նախագահությունից հետո էլ Հայաստանն ունեցել եւ ունենալու է վճռական ձայն, ինչպես եւ կառույցի մյուս անդամները ԵԱՏՄ-ում, եւ նախագահությունը ավելի խորհրդանշական է եւ առիթ ավելի եռանդուն աշխատելու եւ փորձելու նոր ուժ եւ ազդակ հաղորդելու ԵԱՏՄ-ին եւ Երեւանը այդպես էլ տրամադրված է, իսկ հիմնականը այն խոչընդոտների հեռացումն է, որոնք գոյություն ունեն ԵԱՏՄ-ում։

«Ցավով պետք է ասեմ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գտավ, որ ինտեգրացիայի համար Եվրազեսի տարածքում, գոյություն ունի մոտ 80 խոչընդոտ, որոնք կապված են օրենսդրությունների, կարգավորումների, եւ բացի այս իրավական խոչընդոտները կան նաեւ փաստացի խոչընդոտներ եւ մեր հիմնական նպատակն է լինելու վերացնել այդ խոչընդոտները, կամ գոնե դրանց մի մասը»։

Հարցին, թե դա կլինի «թավշյա հեղափոխություն» ԵԱՏՄ-ում, Փաշինյանն արձագանքել է, որ ԵԱՏՄ-ում «հեղափոխություն» բառն այնքան էլ շատ չեն սիրում կամ գնահատում, եւ ինքը չի օգտագործի այդ բառը։