«Սասնա ծռերի» գործով նիստը հետաձգվեց

«Սասնա ծռերի» գործով նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր» 10 անդամի գործով նիստը հետաձգվեց։ Կիսատ մնաց գործով տուժող Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը։ Մինչ այդ նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարել էր, որ նիստի ներկա քաղաքացիներն ոչ պատշաճ վարք են դրսեւորում, այդ իսկ պատճառով այսուհետ դռնփակ կարգով կքննվի սույն գործը։

Նիստերը բաց կլինեն միայն լրագրողների համար։ Նա հայտարարել էր ընդմիջում, որպեսզի քաղաքացիները դուրս գային նիստերի դահլիճից, սակայն վերջիններս հրաժարվեցին։ Դրա համար Մեսրոպ Մակյանը հետաձգեց գործի քննությունը մինչեւ հաջորդ չորեքշաբթի։