ՀՅԴ-ն տարանջատվո՞ւմ է «Հայաստան» դաշինքից

ՀՅԴ-ն տարանջատվո՞ւմ է «Հայաստան» դաշինքից

ՀՅԴ-ն այս ընտրություններում ինքնուրույն է հանդես գալիս` տարանջատվելով «Հայաստան» դաշինքից եւ որոշ իմաստով հաստատելով այն լուրերը, որ դաշինքի կազմում գտնվող ուժերի եւ անձանց միջեւ տարաձայնություններ կան: Եթե «Հայաստան» դաշինքն ամբողջությամբ ձեռնպահ մնաց ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ապա Դաշնակցությունը բավականին ակտիվ օգտվում է այդ հնարավորությունից: 

Այսպես. ՀՅԴ-ն մասնակցում է Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին, Արարատի մարզի` Արտաշատի ընտրություններին, Արմավիրի Մեծամոր համայնքի ընտրություններին, Գեղարքունիքի Սեւան համայնքի ընտրություններին, Լոռվա մարզի Սպիտակ համայնքի ընտրություններին, Կոտայքի մարզի Հրազդան, Նոր Հաճն, Աբովյան եւ Նաիրի համայնքների ընտրություններին, Շիրակի մարզի Արթիկ համայնքի ընտրություններին եի Իջեւանի ընտրություններին: