Ռուս խաղաղապահները կմնա՞ն ԼՂ-ում․ Պեսկովի արձագանքը

Ռուս խաղաղապահները կմնա՞ն ԼՂ-ում․ Պեսկովի արձագանքը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու հեռանկարների մասին հազիվ թե որևէ մեկը կարողանա ինչ–որ բան ասել, Ռուսաստանը շարունակում է շփումները Բաքվի հետ։  Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա դա ասել, քանի որ նրանք այժմ այնտեղ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մենք շարունակում ենք շփումները Բաքվի հետ», - նշել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Խաղաղապահները ոչ միայն աջակցում են, այլև ներկա են Ղարաբաղի հայերի և ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների միջև սկսված բանակցություններին, հավելել է ՌԴ նախագահի խոսնակը։