Զանգվածային ծեծկռտուք Բոլիվիայի խորհրդարանում

Զանգվածային ծեծկռտուք Բոլիվիայի խորհրդարանում

Բոլիվիայում պառլամենտի նիստը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի։ Պատճառը երկու տարվա վաղեմության կադրերն են եղել։ ՆԳ նախարար Էդուարդո դել Կաստիլյոն 2019-ի պետական հեղաշրջման պատճառների մասին խոսելիս, ներկայացրել է մի տեսանյութ։ Նախարարի զեկույցը դուր չի եկել ընդդիմությանը։ Պատգամավորները սկսել են գոռգոռալ, որ համաձայն չեն նախարարի հետ։ Նախարարին պաշտպանել են իշխանամետ «Դեպի սոցիալիզմ շարժման» պատգամավորները։ Քննադատներից մեկը վեր է կացել եւ գործի դրել բռունցքները։ Խառնվել են իշխող կուսակցության պատգամավորները։ Սկսվել է զանգվածային ծեծկռտուք։ Կարդրերում երեւում է, թե ինչպես են պատգամավորները իրար հարվածում ձեռքերով ու ոտքերով, ընկնում հատակին։ Նրանց փորձում են բաժանել միանգամից մի քանի մարդ։ Նույնիսկ կին պատգամավորներն են սկսել իրար մազ պոկել։ Նիստն ընդհատվել է։ Ծեծկռտուքի մասնակից պատգամավորները ներողություն են խնդրել, իսկ նախարարը շարունակել է զեկույցը։