Ինչու՞ է Լավրովը մեկնում Թուրքիա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին և բանակցություններ վարելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մարտի 1-2-ը Ռուսաստանի արտգործնախարարը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Նախատեսվում են բանակցություններ ՌԴ ԱԳՆ ղեկավարի և նրա թուրք գործընկերոջ միջև, այս հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին՝ երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները», - հայտնել է դիվանագետը։
Կարծիքներ