ԼՂ-ից մինչև «Զանգեզուրի միջանցք»․ հայտնի է Էրդողան-Ալիև հանդիպման օրակարգը

ԼՂ-ից մինչև «Զանգեզուրի միջանցք»․ հայտնի է Էրդողան-Ալիև հանդիպման օրակարգը

Այսօր Ադրբեջանի նախագահի հրավերով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ այդմ, թուրք առաջնորդն «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կքննարկի Ղարաբաղում և «Զանգեզուրի միջանցքում» հակաահաբեկչական միջոցառումները, հայկական զորամիավորումների զինաթափման գործընթացն ու այլ հարակից հարցեր»։

Սպասվում է, որ Էրդողանը կարեւոր հայտարարություններ կանի «Զանգեզուրի միջանցքի» մասին, որն, ըստ թուրքական կողմի, Նախիջևանը պետք է կապի Ադրբեջանի հետ»։

Բացի այդ, բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ այլ ընթացիկ հարցեր։