ԱԺ-ում պատրաստվում են բուֆետի բացմանը (լուսանկարներ)

ԱԺ-ում պատրաստվում են բուֆետի բացմանը (լուսանկարներ)

Մենք գրել էինք, որ ԱԺ ճաշարանը նորոգել վերջացրել են, որ այսօր` երկուշաբթի օրը, պետք է տեղի ունենա նոր բուֆետի հանդիսավոր բացման արարողությունը:

Նոր ճաշարանը կաշխատեցնի «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որի հետ ԱԺ աշխատակազմը պայմանագիր է կնքել առանց մրցույթի:

Բուֆետում այս պահին բացման նախապատրաստական աշխատանքների մեջ են, ֆուրշետի սեղան են գցել, որ նաև հյուրասիրվեն: