ԼՂ-ից բռնի տեղահանված քանի ուսանող է ուսումը շարունակում ՀՀ-ում

ԼՂ-ից բռնի տեղահանված քանի ուսանող է ուսումը շարունակում ՀՀ-ում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին նախագծով հատկացնում ենք կրթաթոշակ 2023/24 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի չափով, որ կազմում է շուրջ 440 մլն դրամ։

ԼՂ-ից բռնի տեղահանված 1836 ուսանող կրթությունը շարունակում է Հայաստանի բուհերում։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Գումարներ ենք հատկացնում նաև քոլեջային մակարդակում կրթություն ստացող շուրջ 2524 ուսանողի համար՝ 402 մլն դրամի չափով։ Եթե պարզվի, որ կան ուսանողներ, որոնք դեռ ընդգրկված չեն այս ծրագրում, նրանց հետ կապված լրացուցիչ որոշում կկայացվի։Այս պահին ովքեր ընդգրկված են, բոլորի ուսման վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոց տրամադրվում է»,- պնդեց Անդրեասյանը։