ՌԴ ԴԽ-ն Երևանին կոչ է արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը

ՌԴ ԴԽ-ն Երևանին կոչ է արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը

Հայաստանի խորհրդարանը պետք է ուսումնասիրի, թե ինչ հետևանքներ կունենա երկրի միանալը Հռոմի ստատուտին, և գնահատի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացող ռիսկերը: 

Այս մասին ՌԴ Դաշնային խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՌԴ Դաշնայինխորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան՝ ՏԱՍՍ-ին հղումով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտնուղարկել խորհրդարան՝ վավերացման:

«Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունն այն բոլոր գործերի նկատմամբ, որոնք այն վարում է։ Ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, բայց, այնուամենայնիվ, գործնականում զգալի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտինմիանալու հետևանքները և գնահատել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացողհնարավոր ռիսկերը: Ես այդ դեպքում դիմում եմ խորհրդարանականներին», -ասել է Վորոբյովը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։

Մարտի 27-ին ՏԱՍՍ–ը, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրներին, հայտնեց, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել պաշտոնական Երևանի` Հռոմի կանոնադրությանը միանալու ծրագրերը, և որ Երևանում զգուշացվել են անցանկալի հետևանքների մասին: ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ ղեկավարությանը ձերբակալելու օրդեր տվեց։