Վստահ ենք՝ փոփոխությունները գալու են․ Փաշինյանը՝ համայնքների խոշորացման մասին

Վստահ ենք՝ փոփոխությունները գալու են․ Փաշինյանը՝ համայնքների խոշորացման մասին

«Մեր հասարակական կազմակերպությունը՝ «Լիկիու Երկիր» ՀԿ-ն, աշխատում է գյուղական բնակավայերի բնակիչների հետ, հարցումներ անում և այլն։ Պարզել ենք, որ համայքների խոշորացումից հետո վիճակը էապես չի փոխվել։ Ուզում եմ հետաքրքրվել ու հարցնել՝ արդյունավետ համարո՞ւմ եք համայնքների համաչափ զարգացմանն ուղղված առկա ծրագերերը»,- այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հարցրին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ինչու ենք եկել համայնքների խոշորացման գաղափարին, որովհետև տեսել ենք, որ գործող համակարգն համայնքների կյանքում ընդհանրապես որևէ բան չի փոխում, գյուղերը քայքայվում են։ համայնքների խոշորացման արդյունքներից մեկն այն սուբվենցիոն ծրագրերն են, որոնք 2018 թվականից ի վեր Հայաստանի համայնքներում իրականացվել են: Վիճակագրությունն այսպիսին է՝ 137 միլիարդ դրամի 2260 ծրագիր ենք մենք իրականացրել, ընդ որում, այդ բյուջեի մեծ մասը վճարել է կառավարությունը։ Խոշորացումը հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել և մեծացնել բյուջեները և համայնքներին շահագրգռել բյուջեները համալրել: Մենք այդ ահազանգը գիտենք, որ խոշորացված համայնքների փոքր բնակավայրերն այնքան էլ իրենց վրա չեն զգում այդ փոփոխությունները, բայց վստահ ենք, որ այդ փոփոխությունները գալու են։ Ինչքան փոքր է համայնքը, այնքան ընտանեկան բարեկամական կապերը շատ են և այդ բարեկամական կապերը թույլ չեն տալիս անձնական հարաբերությունների տիրույթից տեղափոխվել քաղաքական հարաբերությունների տիրույթ: Ինչքան փոքր է եղել համայնքը, այնքան քաղաքական կյանքը բացակայել է, որվհետև բոլորը իրար հորեղբայր, քեռի են, իսկ դա թույլ չէր տալիս, որ առաջնային պլան մղվի համայնքի շահը»,- հավելեց նա։