ՌԴ-ում գտնվող թուրքերը նախընտրել են Քըլըչդարօղլուին

ՌԴ-ում գտնվող թուրքերը նախընտրել են Քըլըչդարօղլուին

Թուրքիայի նախագահական ընտրությունների շրջանակում Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղակայված ընտրատեղամասերում քվեարկած թուրք ընտրողների կեսից ավելին (54,47%) աջակցել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։  Այս մասին գրում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով հանրապետության ԿԸՀ տվյալներին։

Գործող նախագահ Թայիփ Էրդողանը ստացել է Ռուսաստանում գտնվող (կամ ապրող) թուրք ընտրողների ձայների 38,26%-ը, իսկ ATA դաշինքի թեկնածու Սինան Օհանը՝ 4,24%-ը։ 

Քաղաքական գործիչ Մուհարեմ Ինջեն, ով հանել է իր թեկնածությունը, ստացել է ձայների 3,03%-ը։ 

Ինչպես պարզաբանել է Թուրքիայի ԿԸՀ-ն, նրա օգտին տրված ձայները դեռ վավեր են համարվում։