Կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր խրոնոլոգիա

Կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր խրոնոլոգիա

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրել է․

«Կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր խրոնոլոգիա.

Փետ. 24 Փակվեց Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ բացառությամբ բեռնափոխադրումների և քաղաքացիների վերադարձի համար: Հետագայում սահմանը փակվեց ամբողջությամբ: Միաժամանակ ժամանակավոր դադարեցվեց Չինաստանի հետ վիզայի ռեժիմը: Սկսեցին ձեռնարկվել արտակարգ միջոցառումներ:

Մարտ 1 Հայաստանում հայտնաբերվեց մեկ դեպք: ՀՀ քաղաքացին վերադարձել էր հայրենիք Իրանից: Ծաղկաձորում մեկուսացվեցին շփված բոլոր անձինք:

Մարտ 2 Հայաստանում դպրոցները փակվեցին մեկ շաբաթով:

Մարտ 10 Իտալիայում հայտարարվեց ամբողջական կարանտին:

Մարտ 11 Հայաստանում գրանցվեց 3 նոր դեպք Իտալիայից ժամանած անձանց շրջանակում:

Մարտ 11 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց ՊԱՆԴԵՄԻԱ:

Մարտ 12 Հայտնաբերվեց Էջմիածնի դեպքը: Կտրույ միջոցառումներ սկսեցին ձեռնարկվել:

Մարտ 12 Մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակվեցին Հայաստանում:

Մարտ 12 Դադարեցվեց քարոզարշավը, վարչապետը վերադարձավ արձակուրդից, պետական կառավարման ողջ համակարգն անցավ արտակարգ ռեժիմի:

Մարտ 13 Չեխիան հայտարարեց կարանտին: Գերմանիայի և Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, 15 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է:

Մարտ 14 Փակվեց Վրաստանի հետ սահմանը՝ բացառությամբ բեռնափոխադրումների:
Փակվեցին թատրոնները, գրադարանները եւ այլ մշակութային օջախներ, արգելվեցին բոլոր հանրային միջոցառումները:

Լրացուցիչ տեղեկություն. օրական օդային և ցամաքային ճանապարհով մուտքը Հայաստան կազմում է միջինում 3000 անձ: Այսինքն՝ 2 շաբաթվա կտրվածքով այդ թիվը կազմում է շուրջ 42.000-45.000 մարդ: Այս պատճառով է, որ կառավարությունը առաջնահերթ ինքնամեկուսացման հորդոր է հնչեցրել»: