Անպարկեշտ էին նրանք, ովքեր խոստացան ու չեկան

Անպարկեշտ էին նրանք, ովքեր խոստացան ու չեկան

ԳԽ պատգամավոր Կիմ Բալայանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում երեկ տեղի ունեցած հավաքը: Վերջինս նշեց, որ մասնակցել է և շատ հպարտ է դրա համար: «Հասարակության մեծ մասը հիասթափված է այսօրվա իշխանություններից, ուստի ես էլ բոլորի պես մասնակցել եմ այդ հանդիպմանը։ Հանդիպումն արդարացված է: Սպասելիքներս արդարացան, հավաքվածներն իսկապես մտահոգված էին Հայաստանի Հանրապետության անկախությամբ: Անպարկեշտ էին նրանք, ովքեր նախնական հանդիպմանը խոստացան, որ կգան, սակայն որոշեցին չգալ` առանց որևէ մեկին տեղյակ պահելու», - նշեց նա :

Հիշեցնենք, որ երեկ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ ԳԽ մոտ 30 պատգամավորներ հավաք են ունեցել, որի ժամանակ քննարկվել է Անկախության հռչակագիրը եւ Հայաստանի իշխանությունների` դրանից շեղումը: Ապա եզրափակիչ հայտարարություն է ընդունվել, որն ընթերցվել է Հանրապետության հրապարակում: