Մարդկանց ու կապիտալի մեծ ներհոսքը ՌԴ-ից ՀՀ շարունակվում է․ ֆինանսների փոխնախարար

 Մարդկանց ու կապիտալի մեծ ներհոսքը ՌԴ-ից ՀՀ շարունակվում է․ ֆինանսների փոխնախարար

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Քննարկվում է 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը։

«Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան: 2023թ․ 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը, նպաստել է շուրջ 80.6 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4.4 տոկոսային կետով»,- իր ելույթում ասաց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

«2023թ. 9 ամիսներին զբոսաշրջիկների աճը շարունակվել է, թվաքանակն աճել է 48.4 տոկոսով, որին ամենամեծ նպաստումն ունեցել են Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկները՝ 29.1 տոկոսային կետով: Ընդհանուր առմամբ  9 ամիսներին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 839 հազար»,- նշեց նա։