Եթե խաղաղապահների հետ համաձայնություն չէր եղել, ինչու էիք այսքան բեռնատար հասցնում այստեղ․ հարց՝ Մարուքյանին

 Եթե խաղաղապահների հետ համաձայնություն չէր եղել, ինչու էիք այսքան բեռնատար հասցնում այստեղ․ հարց՝ Մարուքյանին

Քիչ առաջ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում անդրադառնում էր Երևանից դեպի Կոռնիձոր ուղևորված բեռնատարների շուրջ իրավիճակին։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, որ եթե ի սկզբանե ռուս խաղաղապահների հետ համաձայնություն, պայմանավորվածություն չի եղել բեռնատարների անցման համար, ո՞րն էր նպատակը 19 բեռնատար բերել հասցնել Կոռնիձոր։

«Յոթ ամսվա ընթացքում եղել է այս շրջափակումը։ Հունիսի 15-ից սկսած եղել է ամբողջական շրջափակում։ Այս ամբողջ ընթացքում փորձ է արվել բեռները տանել։ Այս ամբողջ ընթացքում աշխատանք է իրականացվել։ Դուք հիմա մասնավորեցնում եք այս դեպքի հետ կապված, բայց աշխատանքները անընդհատ եղել են։ Այս առիթով գուցե միջազգային լուսաբանումն է երևի ավելի շատ, որովհետև հումանիտար ճգնաժամն է ավելի սրվել, քան նախկինում կար։ Սրանք հանգամանքներ են, որոնք մենք պիտի հաշվի առնենք»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը։