Փաշինյանի հեռանալու ժամանակն է. «Ցավոտ լուծումների» բեռից խուսափելու համար

Փաշինյանի հեռանալու ժամանակն է. «Ցավոտ լուծումների» բեռից խուսափելու համար

Վերջին շրջանում հաճախ է օգտագործվում «ցավոտ լուծումներ» արտահայ-տությունը: Ցավոտ՝ ՀՀ-ի համար; Թեպետ անհասկանալի է, թե իր ինքնորոշման համար պայքարող Արցախում տեղի ունեցած, այսպես կոչված, պատերազմի հետ ինչ առնչություն է ունեցել Հայաստանը, որի տնտեսությունը պատերազմի կամ դրան նախորդող ժամանակաշրջանում ոչ մի կերպ չի կարող բնութագրվել որպես մոբիլիզացիոն: Այսինքն, եթե ինչ-որ երկիր չի մոբիլիզացնում իր տնտեսությունը՝ իր անվտանգությունն ապահովելու համար, ապա դժվար է ասել, թե այդ երկիրը պա-տերազմի մեջ է գտնվել:

Համենայնդեպս՝, ինչ-որ ուժեր կարողացել են այդպես տանել զարգացումները և չբավարարվել օկուպացված 10 հազար քառակուսի կիլոմետրր տարածքով, այլ շարունակել հետագա էքսպանսիան: Ըստ էության, այդ տարածքը ոչինչ է (կներեք, պատկերավորության համար է դա ասվում) այն ամենի համեմատ, ինչը պլանա-վորված է եղել ի սկզբանե:

Չխորանալով «ցավոտ լուծումներ» հասկացության մեջ, և խուսափելու համար անձնական պատասխանատվությունից և ժողովրդի անեծքից, թվում է նպատակահարմար, որպեսզի Փաշինյանը չառաջադրվի կամ առաջադրվի, բայց չընտրվի Վարչապետ: Ինչպես տարածվել են լուրեր առա այն, թե նախկինները պարտությունը գցել են Փաշինյանի գրպանը, հիմա էլ թող Փաշինյանը «ցավոտ լուծումները» գցի ուրիշի «գրպանը», եթե, իհարկե, նա սադո - մազոխիստ չէ:

Կարող է լինել այսպիսի սցենար. ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն առաջադրում են Վարչապետի իրենց թեկնածուներին: Ընդ որում, ՔՊ-ն կարող է առաջադրել 2-3-ին, ներառյալ Փաշինյանին: Դրանից հետո, քվեարկության արդյունքերով ընտրվում է ոչ թե Փաշինյանը, այլ բոլորովին այլ անձնավորություն և էական չէ, թե որ քաղաքական ուժից:

Հ.Գ. Մարդկային ուղեղը պարզապես չի կարող տանել այնպիսի ծանրաբեռնվածություն, ինչին մենք ականատես եղանք վերջին տարիներին: Հավանաբար, երկրի ղեկավարին տրվում են համապատասխան դեղամիջոցներ, որպեսզի նա դիմանա այս ամենին: Պետք է գթասիրտ լինել: 

 

Գագիկ Վարդանյան