Սպանված նախագահի տիկինը վերադառնում է Հայիթի

Սպանված նախագահի տիկինը վերադառնում է Հայիթի

Հայիթիի սպանված նախագահի տիկինը՝ Մարտինա Մոիզը, որը վիրավորվել էր հուլիսի 7-ին, նրանց մասնավոր տանը, հարձակման հետեւանքով, վերադարձել է Հայիթի, Մայամիի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, հաղորդում է Associated Press-ը:

Առաջին տիկնոջ ժամանման մասին նախապես չէր հայտարարվել, Մարտին Մոիզը դուրս է եկել ինքնաթիռից սեւ զգեստով, սեւ զրահաբաճկոնով, սեւ դիմակով եւ վիրակապած ձեռքով: Նրան ողջունել է ժամանակավոր վարչապետ Կլոդ Ժոզեֆն ու այլ պաշտոնական անձինք:

Ավելի վաղ, նա թվիթերյան գրառում է կատարել Մայամիի հիվանդանոցից, որ չի կարող հավատալ ամուսնու՝ Ժովենել Մոիզի մահվանը, որը հեռացել է «առանց խոսքերի»:

«Այդ ցավը երբեք չի անցնի»,- գրել է Մոիզը: