Երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ում՝ մեկ շարժիչանի ինքնաթիռի կործանումից 

Երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ում՝ մեկ շարժիչանի ինքնաթիռի կործանումից 

Միացյալ Նահանգներում մեկ շարժիչանի Navion ինքնաթիռը կործանվել է Լոս Անջելեսի օդանավակայանի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Զոհվել է երկու մարդ։ Այս մասին հայտնում է NBC Los Angeles-ը։ Ըստ նախնական տեղեկությունների, Van Nuys օդանավակայանից օդ բարձրացած ինքնաթիռը թռչում էր դեպի Սանտա Բարբարայի շրջան։ Կործանումից հետո բռնկվել է հրդեհ։ Սկսվել է քննություն, արտակարգ պատահարի պատճառները պարզելու համար։