ԵՄ երկրների ԱԳ նախարարները կանդրադառնան Հայաստանին և Ադրբեջանին

ԵՄ երկրների ԱԳ նախարարները կանդրադառնան Հայաստանին և Ադրբեջանին

Հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ 

Այս մասին ասված է Եվրամիության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Խորհուրդը կքննարկի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, անվտանգության հետ կապված իր պարտավորությունները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակի Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված իրադարձությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։