Չեխիան հանդես է գալիս ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին․ վարչապետ

Չեխիան հանդես է գալիս ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։
Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան։

Նրա խոսքով, Պրահան այս հարցում համերաշխ է ԵՄ-ի հետ և նշել, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ հանուն ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, ապա Պրահան կարեւորում է խաղաղության պահմանագրի կնքումը, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,- ասել է Չեխիայի վարչապետը։

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Չեխիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Ֆիալայի և այդ երկրի նախագահ Պյոտր Պավելի հետ։