Բժշկական դիմակների չհիմնավորված գինը դեղատներում շարունակվում է պահպանվել

Բժշկական դիմակների չհիմնավորված գինը դեղատներում շարունակվում է պահպանվել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ։

Դիմում եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Gegham Gevorgyan / Գեղամ Գևորգյանին դեղատներում բժշկական դիմակների թանկացման հարցով։

Հարգելի պարոն Գևորգյան,

Սույն թվականի փետրվարի 24-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորել էր «դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից»:

Սակայն քաղաքացիները շարունակում են ահազանգել, որ բժշկական դիմակների չհիմնավորված գինը դեղատներում շարունակվում է պահպանվել։

Ելնելով ստեղծված իրավիճակում գործուն քայլերի հրատապության անհրաժեշտությունից, կարծում եմ ժամանակն է օպերատիվ կերպով և օրենքով սահմանված կարգով խիստ պատասխանտավության ենթարկել հորդորը շրջանցած և չհիմնավորված գինը պահպանած տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի դա զգոնության ազդակ հանդիսանա մյուսների համար, որոնք անբարեխղճորեն օգտվում են համաճարակային իրավիճակից և քաղաքացիների անելանելի դրությունից՝ գերշահույթ ստանալու նպատակով։

Հարգանքով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր
Անի Սամսոնյան»