Հույս ունի, որ Բայդենն ու Պուտինը կխոսեն զինաթափման մասին

Հույս ունի, որ Բայդենն ու Պուտինը կխոսեն զինաթափման մասին

Գերմանիան հույս ունի, որ հունիսի 16-ին Ժնեւում կայանալիք ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ կխոսվի զինաթափման մասին։ Այս մասին հայտարարել է գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը։ «Մենք արդեն ասել ենք մեր ամերիկացի գործընկերներին, որ եթե գործը կհասնի Բայդեն-Պուտին գագաթնաժողովին, ապա հարկ կլինի, որպեսզի օրակարգում լինի զինաթափման մասին հարցը։ Մենք ունենք ԱՄՆ եւ Ռուսաստանի կարիքը, երբ խոսքը գնում է միջուկային զինաթափման մասին»,- ասել է Մաասը՝ Բունդեսթագում ունեցած ելույթի ընթացքում, նշելով, որ Գերմանիան հանդես է գալիս զինաթափման մասին պայմանավորվածությունների օգտին։