Վիտալի Բալասանյանը ծաղիկներ է բաժանել Ստեփանակերտում
![Վիտալի Բալասանյանը ծաղիկներ է բաժանել Ստեփանակերտում](https://hraparak.am/uploads/images/image_750x_5e64fa57b3dac.jpg)
Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը շնորհավորել է մարտի 8-ի առթին և ծաղիկներ բաժանել անցորդներին։
«Շնորհավորանքներ, ծաղիկներ եւ ծառատունկ՝ Մարտի 8-ին
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Մարտի 8-ի տոնական օրը մեկնարկել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ կանանց եւ աղջիկներին շնորհավորելով։ Նա փողոցում ծաղիկներ է նվիրել եւ ջերմ շնորհավորանքներ հղել բոլոր կանանց։ Բալասանյանը եղել է նաեւ Արցախի նախագահի մյուս թեկնածուների գրասենյակներում, որտեղ եւս շնորհավորել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։
Գարնանային այս օրը, բնության զարթոնքի եւ վերածննդի առիթով, նա նաեւ Ստեփանակերտում, Եղբայրական գերեզմանի հարեւան տարածքում, ծառատունկ է իրականացրել։ Գարնանամուտի խորհրդանշական այս ակցիայով Վ.Բալասանյանը պատվել է հանուն Արցախի հարատեւության բոլոր ընկածների հիշատակը»։
Կարծիքներ