Ջեֆ Բեզոսը կմեկնի տիեզերք

Ջեֆ Բեզոսը կմեկնի տիեզերք

«Amazon»-ի եւ Blue Origin –ի ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ առաջիկա հուլիսի 20-ին մեկնելու է տիեզերք։ «Հինգ տարեկան հասակից ես երազել եմ տիեզերք դուրս գալ։ Հուլիսի քսանին եղբորս հետ ես կգնամ տիեզերք։

Դա մեծագույն արկած է՝ իմ լավագույն ընկերոջ հետ»,- ասված է Բեզոսի ինստագրամյան գրառման մեջ։ Blue Origin-ը հաստատել է, որ Ջեֆ Բեզոսն ու եղբայրը՝ Մարկը մեկնելու են տիեզերք New Shepard արբանյակով։