Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են օրակարգում

Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են օրակարգում

Այսօր՝ հուլիսի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 44 հարց, որոնցից 41-ը չզեկուցվող են, ևս երեք հարց էլ գաղտնի է։

Օրակարգում են ընդգրկված մասնավորապես «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴՆԿ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին ու այլ հարցեր։