«Մենք առջևում ենք»․ Քըլըչդարօղլուն թվիթերյան գրառում է արել

«Մենք առջևում ենք»․ Քըլըչդարօղլուն թվիթերյան գրառում է արել

Թուրքիայում շարունակվում է այսօր՝ մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրությունների քվեթերթիկների հաշվարկը։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, իսկ ընդդիմությունը հակառակի մասին է հայտարարում։ Ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտնում է, որ նախագահական ընտրություններում առաջատարն ինքն է։ «Մենք առջևում ենք»,- գրել է Քըլըչդարօղլուն թվիթերյան իր էջում։