Չեչնիայում կարգելվեն շռայլ հարսանիքները․ ի՞նչ է որոշել Կադիրովը

Չեչնիայում կարգելվեն շռայլ հարսանիքները․ ի՞նչ է որոշել Կադիրովը

Չեչնիայի մահմեդականների հոգևոր վարչությունը իր տելեգրամյան ալիքում հրապարակել է «Պարտադիր նորմեր հարսանեկան տոնակատարությունների անցկացնելու համար»՝ տարածաշրջանին վերաբերվող փաստաթուղթը։
Այն մշակվել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ։

Հրապարակումից հետևում է, որ 50 հազար ռուբլու չափով օժիտը, թեյը, շաքարավազը, ոչխարները մնում են անփոփոխ ատրիբուտներ «չեչենական ավանդույթներին համապատասխան»։ Հարսի գնի չափը սահմանվում է ըստ ցանկության, բայց նաև ավանդույթի համաձայն։

Ըստ նոր կանոնների՝ արգելվում է փեսային, սկեսրայրին, սկեսուրին (փեսայի ծնողներին) և այլոց թանկարժեք նվերներ անել։

Սահմանափակված է նաև փեսայի կողմից՝ այցելելու դեպքում շռայլ նվերներ անելը՝ «սահմանված ավանդույթից ավելին»։
Բացի այդ, փեսայի ծնողները, այցելելով հարսնացուի հարազատներին, պետք է պատրաստեն նվերներ, որոնք «չեչենական հասարակության մեջ վաղուց ընդունված են», բայց ոչ թանկարժեք։

«Ցանկացած ավելորդություն, որը չի համապատասխանում ո՛չ իսլամին, ո՛չ չեչենական ադաթներին, այսինքն՝ թանկարժեք նվերները, ինչպիսիք են ադամանդե մատանիները, մորթյա բաճկոնները, կենցաղային տեխնիկան, բնակարանները, մեքենաները և այլն, խստիվ արգելվում են»,- ասվում է փաստաթղթում։