Մանրամասներ ողբերգական վթարից տուժածների առողջականի մասին

Մանրամասներ ողբերգական վթարից տուժածների առողջականի մասին

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած 6 անձանցից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս 5-ը շարունակում են բուժումը։ Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, նրանց առողջական վիճակը միջին ծանրության է կամ բավարար: 1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել:

Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր: Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։