Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները

Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները

Ինչպես հայտնի է՝ Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։

«Սպասում ենք ռուս խաղաղապահների, Բաքվի դրական արձագանքին։ Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները։ Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ընդհակառակը, կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին», -քիչ առաջ կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։