Ջո Բայդենին վիրահատել են

Ջո Բայդենին վիրահատել են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին վիրահատել են։ Հեռացվել է պոտենցիալ կերպով նախաքաղցկեղային նորագոյացություն համարվող ադենոմա։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան բժիշկ Քեյվին Օ՛Քոնները։ Հաղորդվում է, որ Բայդենի մոտ արդեն հեռացված պոլիպն հայտնաբերվել է կոլոնոսկոպիայի ժամանակ։

Նշենք, որ ավելի վաղ, Բայդենն իր լիազորությունները ժամանակավորապես փոխանցել էր փոխնախագահ Քամալա Հարիսին, քանի որ անեսթեզիայի տակ էր գտնվելու՝ կոլոնոսկոպիայի ժամանակ։ Վիրահատությունից հետո նա վերադարձել է իր լիազորությունների կատարմանը որպես ԱՄՆ նախագահ։