Թուրքիայում ու Ադրբեջանում առկա խոսակցությունների մասին․ «Հայկական ԱԷԿ–ն անվտանգ է աշխատում և համապատասխանում է բոլոր չափանիշներին»

Թուրքիայում ու Ադրբեջանում առկա խոսակցությունների մասին․ «Հայկական ԱԷԿ–ն անվտանգ է աշխատում և համապատասխանում է բոլոր չափանիշներին»

Հայկական ԱԷԿ–ն անվտանգ է աշխատում և համապատասխանում է բոլոր չափանիշներին։ Բացի ՄԱԳԱՏԷ–ի փորձագետներից, այնտեղ ուսումնասիրություններ են իրականացնում նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները։ Ատոմակայանը պարբերաբար արդիականացվում է։ Աշխատանքներ ենք տանում, և շահագործման ժամկետի առաջին փուլում անվտանգության համապատասխան համակարգերը ներդրվել են, շահագործման ժամկետի երկարացման երկրորդ փուլում էլ դրանք կներդրվեն: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մեծամորի ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Թուրքիայում, հիշեցնենք, նորից խոսում են Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին: Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել էր Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ վերջինս իբր «մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրկների համար»:

«Ատոմակայանը շահագործվելու է մինչև 2026թվականը։ Այդ ժամանակ շահագործման երկարացում պետք է տեղի ունենա 10 տարով՝ մինչև 2036 թվականը։ Հիմա կառավարության որոշում ենք նախապատրաստում շահագործման ժամկետի երկարացման համար»,- հավելեց նա։