Ռուսական բանկերի այս տարվա եկամուտը ռեկորդային է եղել

Ռուսական բանկերի այս տարվա եկամուտը ռեկորդային է եղել

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի բանկերի եկամուտները կազմել են 2,1 տրիլիոն ռուբլի, ինչը 1,6 անգամ ավելին է անցյալ տարվա համեմատությամբ եւ վաղաժամ գերազանցել է 19 թվականի ցուցանիշը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԿԲ մամուլի ծառայությունը։

Ընդ որում, հոկտեմբեր ամսին ռուսական բանկային սեկտորի զուտ եկամուտը կազմել է 231 միլիարդ ռուբլի, ինչը 18 տոկոսով ավելին է, քան սեպտեմբերի եկամուտը եւ 1/3-րդով գերազանցում է անցյալ տարվա հոկտեմբերի ցուցանիշը։ Ռուսական բանկային սեկտորի եկամուտների աճը բացատրվում է հիմնականում այն հանգամանքով, որ տեղի են ունեցել ռեզերվների վերականգնում, ինչն իր հերթին արդյունք է խնդրահարույց ակտիվների կարգավորման։ 85 տոկոսը եկամուտների ապահովվել է համակարգային նշանակություն ունեցող վարկային կառույցներից։