Ուկրաինացիներն ինտենսիվ գրոհել են․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ուկրաինացիներն ինտենսիվ գրոհել են․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ռուսական հակաօդային պաշտպանությունը ետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերի հարձակումները Ղրիմի ուղղությամբ, ինչպես նաև ՌԴ Կուրսկի և Բրյանսկի մարզերում։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է Ura.ru-ն։

«Գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը 4 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում և Ղրիմի Հանրապետության տարածքում», - հայտնում է պաշտպանության նախարարությունը։ 

ՌԴ ՊՆ-ն նաև հավելել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը ետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի ևս չորս հարձակում Կուրսկի և Բրյանսկի մարզերում՝ յուրաքանչյուրում 2-ական։

Ավելի վաղ, Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել էր մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքների մասին։ Նա նշել է, որ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են վարչական շենքի տանիքի և բնակելի շենքերի վրա։