Կոչ են արել Ֆոլքլենդյան կղզիներն հանձնել Արգենտինային

Կոչ են արել Ֆոլքլենդյան կղզիներն հանձնել Արգենտինային

Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների ընկերակցության անդամ պետությունները կոչ են արել Մեծ Բրիտանիային Ֆոլքլենդյան կղզիները հանձնել Արգենտինային։ Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը։

Կազմակերպությունը նաեւ իր վճռական աջակցությունն է հայտնել Արգենտինային այդ կղզիների հանդեպ ունեցած իր իրավունքների հարցում։ Նշենք, որ Ֆոլքլենդյան կղզիները գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավարեւմտյան մասում եւ համարվում են բրիտանական տարածք։ Կղզեխումբը բաղկացած է երկու խոշոր եւ ավելի քան 700 փոքր քարերից։ Վերջին անգամ այս կղզիների հետ կապված բրիտանա-արգենտինյան բախում եղել է 1982 թվականին։