Փաթաթվում եմ բոլորին `վստահ եմ կհանդիպենք . Սոս Ջանիբեկյան

Փաթաթվում եմ բոլորին `վստահ եմ կհանդիպենք . Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը գրել է․

«2018 թվականին , Աբովյան փողոցով քայլելիս , ես և ընկերս մի քանդուքարափ անշուք շքամուտքով բարձրացանք 2-րդ հարկ, որտեղ մարդիկ էին ապրում ու չկար մոտակայքում ոչ մի բան : Մենք որոշեցինք , երազեցինք , պատկերարեցինք ,որ այդտեղ Աբովյան 3/1 հասցեյում կարելի է կյանք տալ
2nd floor անունով մի ակումբի , որի մեջ կլինի և բար և խոհանոց և երաժշտություն : Այդ էներգիայի ստերիլ մոլեկուլները մեզ միացրեցին մյուս ընկերներիս հետ ` որոնց երազանքն էր հայաստանում զարգացնել և հիմնել վինիլի մշակույթը: Եվ այդ չափազանց իրականացվող էներգիաների միացումից 2018-ի հուլիսի 12-ին ստեղծվեց 2nd floor -Garage vinyl store ,ակումբը երևանում : Մենք երկար և շատ բարդ ճանապարհ անցանք միասին , բայց ի վերջո մեր պատկերացրածը իրականացրեցինք:

Այսօր կյանքի փչացած պիքսելների առկայության պատճառով ,մենք փակվում ենք և տարածքն ազատում մարտի -9ին : Մեծ հույսով `
կրկին վերաբացելու : Ովքեր այդ շքամուտքով կբարձրանան էդտեղի բարերից մեկը , թող միշտ խմեն 2nd floor-ի կենացը : 

Ես ուզում եմ իսկապես ինձ համար մի կարևոր կյանքի փուլում ձեռք բերած
էմոցիաներս կիսվեմ :

Շնորհակալություն ընկերներիս, որ հավատացին ինձ , շնորհակալություն նրանց ովքեր մեր կողքին եղան , շնորհակալություն այն բոլոր փորձառու ընկերներիս ,ովքեր իրենց խորհուրդներով միշտ կողքիս էին , շնորհակալություն ընկերներիս ովքեր իրենց երաժշտական ճաշակով և էներգիայով լցրեցին այդ տարացքը , շնորհակալություն այն հարուստ ընկերներիս ովքեր ամենասկզբից ինձ չհավատացին , դա ինձ ավելի ուժեղացրեց , շնորհակալություն ընկերներիս կանանց ովքեր լուռ հետևում էին կամ օգնում մեր խելագար գործունեությանը , շնորհակալություն այդ շրջանում իմ կողքի կնոջը , ով համբերատար հանդուրժեց իմ ինքնամոռաց երազանքիս հետեից գնացող պահվացքս, շնորհակալություն սթաֆին ,որոնք ամեն դժվար պահի որպես անշահախնդիր թիմակից միշտ մեր կողքին էին , շնորհակալություն մեր ՀՅՈւՐԵՐԻՆ ,որոնց կենսատու էներգիայի շնորհիվ ,2nd floor-ը ավելի մեծ խորությամբ սկսեց շունչ քաշել :

Փաթատվում եմ բոլորին ` վստահ եմ կհանդիպենք :

հ.գ

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես,
որ էդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ
կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու չարը:
Ամենուրեք փնտրիր բարին: Ու հենց հայտնաբերես
էդ բարին՝ իր թաքստոցից հանիր լույս աշխարհ:

Թող բարությունը լինի անկաշկանդ եւ չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր-փայփայիր մարդկության ամենաչնչին նշույլներն անգամ:
Քանի որ դա է ամենակարևորը և միայն դա է ապրեցնում»: