Ջախջախիչ պարտություն ենք կրում. հավաքականը 10 հոգով է

Ջախջախիչ պարտություն ենք կրում. հավաքականը 10 հոգով է

Քիչ առաջ ավարտվեց Նորվեգիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսը։ Առաջին կեսից հետո մեր ընտրանին ընկերական հանդիպման շրջանակում զիջում է մրցակցին 5-0 հաշվով։

Հանդիպման 17-րդ րոպեին Արման Հովհաննիսյանանը կարմիր քարտ ստացավ՝ ազգային հավաքականին թողնելով 10 հոգով։ Նշենք, որ օրեր առաջ ընկերական հանդիպման շրջանակում մեր ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Չեռնոգորիայի նկատմամբ։ Նորվեգիայի հետ խաղում մեկ խաղակես դեռ առջևում է։

Նշենք նաեւ ,որ Նորվեգիայի հավաքականի կազմում հանդես է գալիս Դորտմունդի Բորուսիայի աշխարհահռչակ հարձակվող Հոլանդը, որի տրանսֆերով հետաքրքրած են աշխարհի գրեթե բոլոր հանրահայտ ակումբները։ Հոլանդի տրանսֆերն ավելի թանկ է , քան Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների տրանսպորտային արժեքները միասին վերցրած։

Առաջին կեսում Հոլանդն արդեն դուբլ է ձևակերպել՝ երկու անգամ գրավելով Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։