Առեւանգել են կանադացի ուսանողների

Առեւանգել են կանադացի ուսանողների

Աֆրիկյան Գանայում առեւանգել են երկու կանադացի ուսանողի։ Այս մասին հայտնում է CTV-ն։ Ուսանողները գտնվել են Կումասի քաղաքում, որը Գանայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Ուսանողների առեւանգումը հաստատել են նաեւ Կանադայի ԱԳ նախարարությունում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել են բացահայտել այլ ինֆորմացիա առեւանգման հետ կապված։ Հայտնի է միայն, որ կանադացիները եղել են Կումասիի Տեխնիկական համալսարանի ուսանողներ։