Հաշմանդամի մի սայլակ ու․․․ վե՞րջ

Հաշմանդամի մի սայլակ ու․․․ վե՞րջ

Որ Նիկոլի հեղափոխությունը մարդկանց հույզերի վրա խաղալու կեղծ ջութակ էր, հասկացել են մարդիկ։ Ժամանակին ես շատ հետաքրքիր նկարներ ու գրառումներ եմ պահել։ Այսօր դրանց նայելուց սոսկում եմ։ Այդ ի՜նչ հսկայական ծախսեր են կատարվել, ի՜նչ հսկայական թվով խոցելի խմբերի կորդինատորներ են նշանակվել, ի՜նչ աղանդավորական, հաշմանդամության, սեռական փոքրամասնությունների, բնապահպանության, հազար ու մի տեսակի իրավունք անունով հասարակական կազմակերծություններ են աշխատել։ Բայց այդքանն այնքան ցավալի չէ, որքան այն, թե ինչ ահռելի թվով մանուկներ, անչափահասներ են օգտագործվել այդ խմբերում։ Անչափահաս երեխեքով, մանուկներով փակում էին փողոցները ու դա համարում էին ժողովրդավարություն։

Նրանք, ովքեր նման նկարներ, կադրեր են պահպանել, հազար քննադատատությունից ավելին է, թող հրապարակեն, որպեսզի  մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ոնց են հեղափոխություն արել, վայելեն այդ «հաճույքը»։ Հիմա ես կհրապարակեմ մի անչափահաս երեխայի նկար, որը 2018-ին հրապարակել է հասարակական կազմակերպության մի նախագահ, որն այսօր էլ մեծ- մեծ բլթացնում է։ Հրապարակել էր  հաշմանդամ անչափահաս երեխայի նկար, հավանաբար ինքն էր նրան ուղղորդել՝ փակելու այդ փողոցը, հետևյալ մակագրմամբ․ «Իմ ֆեյսբուքյան ընկերներ ջան, Այս լուսանկարը հրապարակվել է ցույցերի թեժ օրերին և իմ շատ մտերիմ ընկերներից մեկը ցանկանում է սայլակ նվիրել լուսանկարում պատկերված երեխային։ Եթե ճանաչում ենք այս փոքրիկին, խնդրում եմ տեղեկացնել ինձ անձնական նամակով։ կանխավ շատ շնորհակալ եմ»։

Նմանօրինակ հազարավոր նկարները մի բան են հուշում։ Հեղափոխությունը մեր երկրի գլխին բերել են երկրի ներսում գտնվող ուժերը, որոնք այսօր ,, մարաղ մտած կատվի պես,, իրենց բաժին կատվափայն ուտում ու մռլտում են։ Կատվափայը հայրենիքից բարձր են դասում։ Հետաքրքիր է, 2018-ից հետո ճանապարհ փակող հազարավոր այդպիսի հաշմանդամ երեխաների ճակատագիրն ի՞նչ եղավ։ Մի սայլակ ստացան ու․․․ վե՞րջ։